«Բարսելոնա»-ի աջ պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ հարձակվողական ոճի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսին խնդրել էր մնալ կատալոնական ակումբում:
«Ասացի Պեդրոյին, որ նա պետք է մնա «Բարսելոնա»-ում: Բայց նրա տեղափոխության հարցում շատերն էին հետաքրքրված: Եթե նա մնար, երջանիկ կլիներ այստեղ»,- Sunday Mirror-ը մեջբերում է Ալվեսի խոսքերը:
Հիշեցնենք՝ Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամռանը Լոնդոնի «Չելսի» է տեղափոխվել 19 մլն ֆունտի դիմաց:








































