Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի կարծիքով՝ Ֆրանսիայի հավաքականն ի զորու է Եվրոպայի 2016 թվականի առաջնության հաղթող դառնալ, չնայած ակնկալվող սուր մրցակցությանը:
«Կարծում եմ՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները կարող են Եվրոպայի չեմպիոն դառնալ: Չնայած մրցակցությունը մեծ է լինելու: Անշու՛շտ, Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները չեմպիոնի տիտղոսի հավակնորդներ են:
Սակայն Ֆրանսիայի թիմում հզոր ֆուտբոլիստներ են ընդգրկված: Մատյուիդին, Բենզեման, Վարանը: Բացի այդ, ֆրանսիացիները խաղալու են տանը, ինչը նույնպես շատ կարևոր է»,- Telefoot-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:










































