Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը երկրի հյուսիսում գտնվող Համա նահանգում ազատագրել է ևս 5 գյուղ և մի քանի ոչ մեծ քաղաք։ Այդ մասին հայտարարել է գործողության հրամանատար, գնդապետ Իբրահիմ Ս.-ը։ Ընդգծվում է, որ դա հնարավոր է դարձել ռուսական ավիացիայի ակտիվ գործողությունների շնորհիվ։
Սիրիացի գնդապետը հայտարարել է, որ սիրիական զորքերի հարձակումը մեկնարկել է ռուսական ավիացիայի հարվածներից հետո, ինչի արդյունքում զոհվել են տասնյակ ահաբեկիչներ, իսկ մնացյալը նախընտրել են փախուստի դիմել։
Նրա խոսքով՝ սիրիական բանակը երկրի հյուսիսում մոտենում է Իդլիբի նահանգին, որը գրեթե ամբողջությամբ դեռևս վերահսկվում է զինյալների կողմից։









































