«Եվրո-2016»-ի ընտրական փուլում կայացած Հայաստան – Ալբանիա (0:3) խաղից հետո Սարգիս Հովսեփյանը հետխաղային մամլո ասուլիսում նշեց.
«Չեմ ուզում երկարացնեմ, կարճ հայտարարություն անեմ: Հարցերի պատասխան չի կարող լինել, որովհետև այնքան վատ էր ամեն ինչը… Դրա մեղավորը ես եմ, բայց սա ֆուտբոլ է: Խաղադաշտում միայն մի թիմ տեսա, դա Ալբանիայի հավաքականն էր:
Ոչ մի լավ բան չտեսա: Անթասիբ ֆուտբոլ խաղացինք: Իհարլե, շատ դժվար է նման խաղից հետո մարզչի համար: Ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է: Փորձում էի օգնել հավաքականին, բայց չկարողացա: Ամեն ինչ շատ վատ էր»:
«Կարճ հայտարարություն» անելուց հետո Սարգիս Հովսեփյանը ճողոպրեց մամլո ասուլիսից՝ չսպասելով լրագրողների հարցերին:







































