Hallmark ամերիկյան հեռուստացանցը կթողարկի «Սուպեր գավաթ կատուների համար» (Kitten Bowl): Եռաժամ շոուն առաջին անգամ կհեռարձակվի 2014թ. փետրվարին կայանալիք ամերիկյան ֆուտբոլի առաջնության ժամանակ, հաղորդում է Associated Press-ը:
Շոուի համար կատուներին կընտրեն կենդանիների կացարաններից: Ինչպես նշում է գործակալությունը, հաղորդման պատրաստմանը կներառվեն կենդանիների պաշտպաններ և անասնաբույժներ:
The Hollywood Reporter-ը հստակեցնում է, որ կատուները կմրցեն վազքի մրցույթում, որի ժամանակ պետք է խոչընդոտներ հաղթահարեն: Հաղթողը կստանա տուն և սիրող ընտանիք: Չի հստակեցվում, թե ինչ կլինի պարտվող կատուների հետ:







































