Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Յունուս Էմրե Ալագյոզը մահապարտ ահաբեկիչ Շեյխ Աբդուռահման Ալագյոզի ավագ եղբայրն է, որը հուլիսին ահաբեկչություն է իրականացրել Սուրուչում։ Նրան կասկածում են Անկարայում ահաբեկչություն իրականացնելու համար։
Այդ մասին հայտարարել է Haberturk հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրը։ Շաբաթ առավոտյան Թուրքիայի մայրաքաղաքում խաղաղության հանրահավաքից առաջ պայթյուններ են որոտացել։ Պաշտոնական տվյալներով զոհվել է 95 և վիրավորվել է 246 մարդ, որոնցից 48-ը գտնվում են վերակենդանացման բաժնում։









































