Friday, 03 07 2026
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Ազատամարտիկները «թայմ աութ» են վերցրել հասկանալու՝ պայքարում են անհատի՞, թե՞ բանդայի դեմ

Նախօրեին Ազատամարտիկների դաշինքի ընդլայնված խորհուրդը քննարկել և որոշել է հարգելով Սմբատ Հակոբյանի հորդորը՝ առայժմ ձեռնպահ մնալ ինքնադատաստանի գործողություններից, համապատասխան մարմիններից պահանջել դեպքի ամբողջական բացահայտում և պատվիրատուից մինչև կատարող բոլորին անխտիր պատասխանատվության ենթարկում:

«Իրավական համակարգի կողմից արված ոչ մի հայտարարության ես չեմ հավատացել, պարզապես մենք «թայմ աութ» վերցնելու քայլով ուզում ենք հստակեցնել՝ որևէ մարդ կանգնա՞ծ է այս ամենի մեջքին, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստին։

«Մենք միշտ էլ ասել ենք, որ մեր ձևով մեղավորին պատժելու ենք, և ոչ ոք անպատիժ չի մնալու, բայց այս անգամ մեր ընկերն ուզում է, և մենք էլ ուզում ենք հստակեցնել, թե արդյոք իշխանությունների՞ հովանավորությամբ է սա տեղի ունեցել։ Մենք գիտենք, որ այդպես է, բայց ուզում ենք իմանալ՝ այս անգամ իշխանությունները մինչև վերջ բախման կգնա՞ն, թե՞ գոնե մի անգամ իրավացիորեն կպատժեն, որովհետև գործ ունենք սպանության փորձի հետ։ Եթե իշխանությունները հովանավորում են, նշանակում է իրենք են պատերազմ հայտարարել հասարակությանը»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ իրենք ուզում են իմանալ՝ պայքարում են մի անհատի՞, մի կլանի՞, թե՞ իշխանական հովանավորությամբ գործող բանդայի դեմ։ «Եթե իմանանք իշխանությունը ողջ ազգին պատերազմ է հայտարարել, մենք մեր անելիքը կանենք։ Իսկ եթե 1-2 կամ 10-հոգանոց բանդա է, իշխանությունը հնարավորություն ունի նրանց վնասազերծելու։ «Բեսպրեդելն» այս երկրում չպիտի դառնա նորմ, իսկ եթե այդպես են ուզում, թող անեն։ Այս գործընթացն այդպես հանգիստ չի գնալու, և այս խմորը շատ ջուր է տանելու, եթե իշխանությունները հետևություններ չանեն»,- ասաց ազատամարտիկը։

Անդրադառնալով փաստին, որ Սմբատ Հակոբյանի ծեծից անմիջապես հետո ոստիկանապետը, նաև նախագահը զանգահարել ու հետաքրքրվել են նրա առողջությամբ, Ռազմիկ Պետրոսյանն ասաց. «Սկզբում իմ մոտ տպավորություն էր, որ իշխանությունները հակված են բացահայտելու մեղավորներին, բայց հետագա գործողությունները ցույց տվեցին, որ կարծես ոչ թե մենք ենք «թայմ աութ» վերցրել, այլ իրավապահ մարմիններն են ինչ-որ բանի սպասում։ Դրա համար այս պահին մենք որոշել ենք որևէ բան չանել, և հնարավորություն տանք իշխանություններին բացահայտելու կա՛մ այս հանցագործությունը, կա՛մ իրենց մասնակցությունն այս ամենին։ Եթե իշխանությունների կողմից որևէ քայլ չտեսանք, մենք մեր անելիքը կանենք»։

Նույն խնդրի առնչությամբ ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը նույնպես նշեց, որ այս դադարով իրենք ոչ մի բանից չեն հրաժարվում, ուղղակի քանի որ վարույթում է գտնվում գործը, թողնում են այն ընթանա։ Հարցին՝ ակնկալիք ունե՞ք, որ գործը կբացահայտվի, նա պատասխանեց. «Ես ոչ մեկից ոչ մի ակնկալիք չունեմ»։

Դիտարկմանը, թե Սմբատ Հակոբյանն արդեն ցուցմունք է տվել և նշել Ռուբեն Հայրապետյանի անունը, արդյոք իշխանությունը դեմ կգնա՞ Ռուբեն Հայրապետյանին, ազատամարտիկն արձագանքեց. «Ես չգիտեմ, ես ուզում եմ, որ ամեն մեկն իր արածի համար պատիժ կրի, ուղղակի սպասում ենք իշխանության քայլերին»։

 

Լուսանկարը` Առավոտ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում