Արտասահմանյան ընկերությունները 50 միլիարդ դոլար են ներդրել Ադրբեջանի Էներգետիկ ոլորտում: Այս մասին The Business Year ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է SOCAR (Ադրբեջանի նավթային պետական ընկերություն) ընկերության տնօրեն Ռովնագ Աբդուլաևը:
Նրա խոսքերով` Ադրբեջանում առկա է բարենպաստ միջավայր արտասահմանյան ընկերությունների ներդրումների համար:
«Այսօրվա դրությամբ արտասահմանյան ընկերությունները նավթային արդյունաբերության մեջ ներդրել են 50 միլիարդ դոլար, դրա հետ մեկտեղ ոչ մի պայմանագիր չի խախտվել կամ փոխվել»,- նշել է Աբդուլաևը:









































