«Բարսելոնա»-ի լեգենդ Չավին նշել է, որ կցանկանար կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կամ «Լիվերպուլ»-ում:
«Անկեղծ կասեմ, որ Անգլիայի Պրեմիեր լիգան գրավում է ցանկացած խաղացողի: Մարզադաշտերը, խոտածածկերը, երկրպագուները: Այստեղ ամեն ինչ և յուրաքանչյուր ոք ֆուտբոլով է ապրում:
Պատրաստ եմ «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Լիվերպուլ» տեղափոխվել, եթե առաջարկ ստանամ: Կցանկանայի հանդես գալ մի ակումբում, որը պատմություն ունի»,- Eurosport-ը մեջբերում է Չավիի խոսքերը:









































