Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կտրականապես հրաժարվել է շփվել ֆրանսիական մամուլի հետ: Նյու Յորքի հյուրանոցում իրեն սպասող լրագրողներին դերասանը խնդրել է չխանգարել իրեն ապրել, հաղորդում է Figaro պարբերականը:
«Հանգիստ թողեք ինձ: Ես բան չունեմ ձեզ ասելու»,-հայտարարել է նա լրագրողներին, որից հետո վերցրել է իրերը և սև լիմուզինով հեռացել հյուրանոցից:
Հավանաբար, լրագրողները ցանկացել են Դեպարդյեին հարցնել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու գործով դատի մասին: Դերասանը չի հայտնվել դատական նիստին, այն տեղափոխվել է մայիսի 24:
Նյու Յորքում Դեպարդյեն քննարկել է իր հավանական մասնակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի մասին Աբել Ֆերարիի ֆիլմում: Ենթադրվում է, որ Սթրոս-Կանի դերը կստանձնի Դեպարդյեն, իսկ նկարահանումները կսկսվեն մոտակա ամիսներին:








































