Friday, 05 06 2026
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին

Շեքսպիրյան միջազգային փառատոնի մեկնարկը կտրվի այսօր

Երևանում այսօր կմեկնարկի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի նվիրված է փառատոնի համահիմնադիր շեքսպիրագետ, կյանքից վաղաժամ հեռացած Անջեյ Ժուրովսկու հիշատակին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյան ասաց, որ Անջեյ Ժուրովսկու հետ փառատոնը հիմնելուց հետո ներկայացումները տարբեր ժանրերում էին, սակայն ժամանակը ցույց տվեց, որ մոնո ժանրն այս պարագայում ամենալավն է:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնն անցկացվում է Մշակույթի նախարարության հովանավորությամբ: Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀ մշակույթի նախարարության Արվեստի ժամանակակից վարչության մասնագետ Վարդան Գրիգորյանը ողջունեց ծրագիրը և ասաց, որ փառատոնին պետական աջակցությունը միանշանակ է, քանի որ խոսքը Շեքսպիրին է վերաբերում, ով ինչքան հին, այնքան էլ նոր է. «Մենք կարևորում ենք Հայաստանում անցկացվող բոլոր միջազգային փառատոները, Շեքսպիրյան փառատոնը հատկապես մեծ վարպետությամբ արվող և հայ հանդիսատեսին հետաքրքրող փառատոն է»:

Երևանում է նաև Անջեյ Ժուրովսկու այրին՝ Մալգորզատա Ալինա Ժուրովսկան, ով ևս թատերական քննադատ և լրագրող է: Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Երևանում, միևնույն ժամանակ էլ՝ դժվար. «Երեկ լրացավ ամուսնուս մահվան երեք ամիսը: Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, բայց մշտապես եկել եմ ամուսնուս հետ: Ամուսնուս և իմ կյանքը բարդ էր, որովհետև մենք նույն մասնագիտությունն ունեինք: Երբ ես սովորում էի, ստիպված էի նրա գրքերը կարդալ… Դժվար է ինչ-որ բան ասել, ամուսինս շատ մեծ կապ ուներ մոնո թատրոնի և Հայաստանի հետ, հուսով եմ՝ կապը երկու երկրների միջև կշարունակվի»:

Նշենք նաև, որ փառատոնը կտևի ութ օր՝ ապրիլի 6-ից 13-ը, որի ընթացքում արտասահմանցի և հայ դերասանները մոնո ներկայացմամբ կբեմադրեն աշխարհահռչակ դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում