«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը, ով վերջերս իր 100-րդ հանդիպումն է անցկացրել կատալոնական ակումբի կազմում, կարծում է, որ «կապտանռնագույններ»-ը կարող են երկրորդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ:
««Բարսելոնա»-ն ունի ամեն ինչ՝ բարձր կարգ, հիանալի թիմ և որակյալ խաղացողներ: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք կարող ենք երկրորդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ:
Իհարկե, պատրաստվում ենք անել անհնարինը, ինչի համար պետք է միասնական լինենք: Ցանկանում եմ շարունակել պատմություն կերտել «Բարսելոնա»-ի հետ: Հուսով եմ՝ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- AS-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը:









































