Նախօրեին 19-ամյա մոդելը Women in the World փառատոնի շրջանակներում միջոցառման է մասնակցել, տեղեկացնում է joinfo ua-ը: Այդ առիթով մոդելը հագուստի հետաքրքիր, նույնիսկ տարօրինակ համադրություն էր ընտրել:
Սևահեր Ջենները հագել էր սև տաբատ, սև սանդալներ, իսկ վերևից հագել էր կապույտ գույնի ոչ սովորական վերնազգեստ, որը շատ սազում էր նրա դեմքի և մազերի գույնին:
Այդ հետաքրքիր համադրությունը ոչ այնքան էֆեկտիվ էր, որքան տարօրինակ: Լուսանկարներից երևում է, որ աղջիկն իրեն այնքան էլ հարմար չի զգում այդ հագուստով. տաբատի երկարությունը խանգարում էր նրան քայլելիս:
Շոու բիզնեսի ներկայացուցիչները հաճախ են դիմում անսովոր քայլերի հանրության ուշադրությունը գրավելու համար, և արդյունքում հայտնվում են անհարմար իրավճակներում:










































