«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Լոնդոնի «Չելսի»-ի անկումը կապում է բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի վնասվածքի հետ:
«Դժվար է հավատալ, բայց Մոուրինյոյի թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում: Ժոզեի հետ առաջին անգամ է նման բան կատարվում: Վստահ եմ, որ նա կկարգավորի իրավիճակը: Մեծագույն մարզիչները միշտ ելք ենք գտնում:
Կարևորն այն է, որ «Չելսի»-ն շարունակում է վստահել Մոուրինյոյին: Իսկ մնացածը մի քանի շաբաթվա հարց է: Ամեն ինչ լավ կլինի: Մի մոռացեք, որ Մոուրինյոն գերազանց դարպասապահ է կորցրել՝ ի դեմս վնասվածք ստացած Տիբո Կուրտուայի»,- ESPN-ը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:








































