Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Արդյունքը լինելու էր «ցեղասպանության» արտաբերումը

Այսօր ապրիլի 24-ն է: Հայոց պատմության տարեգրության մեջ մեկընդմիշտ ամրագրված «Հայոց Մեծ Եղեռնի» սգո հիշատակի օր: Աշխարհասփյուռ հայությունն այսօր հարգանքի իր տուրքն է մատուցում 1915թ.-ի կոտորածներին զոհ գնացած ավելի քան 1, 5 մլն նահատակների հիշատակին: Եվ նույնն է պահանջում համայն մարդկությունից՝ ընդունել և դատապարտել հայ ժողովրդի դեմ իրականացված եղեռնագործությունը, արարքին տալ համարժեք գնահատական, կատարվածը որակել որպես ցեղասպանություն:

Պայքար ցեղասպանության ճանաչման համար

1915թ.-ի կոտորածները միջազգային հանրությանը որպես ցեղասպանություն ներկայացնելու, այն ճանաչելու և դատապարտելու պայքարը ժամանակագրորեն կարելի է բաժանել երկու փուլի: Առաջինը 1965-ին խորհրդային կարգերի օրոք սկսված ժողովրդական հուզումներն էին, երբ առաջին անգամ տեղի ունեցան զանգվածային միջոցառումներ, որոնց ժամանակ ժողովուրդը և նրան առաջնորդող մտավորականությունը բարձրաձայնեցին ցեղասպանության, Հայ դատի, պահանջատիրության մասին: Ի դեպ, այն տարիների հատուկ ծառայությունների և ռազմական հետախուզության ոլորտի աշխատակիցների ժլատ տեղեկատվության համաձայն` այն օրերին, երբ Երևանում սկսվել էին ուսանողական զանգվածային ցույցեր, սահմանի մյուս կողմում թուրքերը նախապատրաստական աշխատանքներ էին տանում ռազմական ծանր տեխնիկան սահմանից հեռացնելու ուղղությամբ:

Սահմանից հեռացնելու և ոչ թե սահմանին մոտեցնելու, քանզի ըստ թուրքական կողմի տրամաբանության, Խորհրդային Միությունում ոչինչ չէր կարող լինել առանց պետության միջամտության և թույլտվության: Հետևաբար Խորհրդային Հայաստանում սկսված հուզումները, պահանջատիրական կոչերը, առանց Մոսկվայի թույլտվության չէին կարող լինել: Ուստի, եթե Մոսկվայի գիտությամբ հայերը դուրս են եկել փողոց և պահանջում են իրենց հողերը, ապա դրա հետևում նուրբ մշակված գործողությունների ծրագիր կա, որը հավանաբար առանց ռազմական միջամտության չէր կարող լինել: Իսկ ինչ-ինչ, բայց խորհրդային ռազմական հզորությանը Թուրքիան չէր կարող դիմակայել, այդ իսկ պատճառով իր ռազմական ծանր տեխնիկան հեռացնում էր սահմանից: Սակայն, քանի որ Մոսկվան այդ պահին չուներ սահմանների փոփոխման ցանկություն, ուստի 1965-ի ժողովրդական պոռթկման շոշափելի արդյունքը եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը (ճարտարապետներ Թարխանյան և Քալաշյան) և հայրենասիրական ոգով սերունդների դաստիարակումը, որոնք բռունցքվեցին Ազատության հրապարակում 1988-ին: Իսկ միջազգային հանրության կողմից առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է Ուրուգվայը՝ 1965 թ.-ին, խորհրդարանի ընդունած բանաձևի տեսքով: Երկրորդ փուլը, ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին, սկսվում է 1991 թ.-ից, այն է՝ Հայաստանի Հանրապետության, որպես անկախ պետության հռչակման պահից:

Ամեն տարի նույն հույսով

Անկախության այս տարիների ընթացքում, աշխարհի շուրջ 200 ճանաչված պետություններից, հայոց ցեղասպանությունը ընդունել, ճանաչել և դատապարտել են մոտ 20 պետություն, որը բանաձևի, որը օրենքի տեսքով:

Ուրուգվայ (1965թ.` Պառլամենտի բանաձևով, իսկ 2004-ին` օրենքով),
Կիպրոս (1982թ.` Պառլամենտի բանաձևով),
Եվրամիություն (1987-ին, 1998-ին, 2000-ին, 2001-ին, 2002-ին, 2005-ին` Եվրապառլամենտի բանաձևերով),
Արգենտինա (1993-ին և 2005-ին Սենատի բանաձևով, 2004-ին` օրենքով),
Ռուսաստան (1995-ին` Պետդումայի բանաձևով)
Կանադա (1996-ին, 2002-ին և 2004-ին` Պառլամենտի բանաձևերով),
Հունաստան (1996-ին` Պառլամենտի բանաձևով),
Լիբանան (1997-ին, 2000-ին` բանաձևերով),
Բելգիա (1998-ին` Սենատի բանաձևով),
Ֆրանսիա (1998-ին և 2000-ին` խորհրդարանի որոշումներով, 2001-ին` օրենքով),
Շվեդիա (2000-ին` Պառլամենտի զեկույցով),
Վատիկան (2000-ին),
Իտալիա (2000-ին` բանաձևով),
Շվեյցարիա (2003-ին` բանաձևով),
Սլովակիա (2004-ին` բանաձևով),
Գերմանիա (2005-ին` Պառլամենտի բանաձևով),
Նիդերլանդներ (2004-ին` բանաձևով),
Լեհաստան (2004-ին` բանաձևով),
Լիտվա (2005-ին` բանաձևով):

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի թե առաջին, թե ներկա իշխանությունները, թե սփյուռքը հատկապես և սփյուռքի ՀՅԴ կառույցները մասնավորապես: Անկախության առաջին իսկ տարիներից սկսած մեզ ներշնչվեց այն միտքը, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի հայոց ցեղասպանությունը, եթե ԱՄՆ-ի նախագահը` հայ ժողովրդին ուղղված ապրիլի 24-ի իր ցավակցական ուղերձում շեշտի ցեղասպանություն բառը, ուրեմն մենք …փրկված ենք, հաղթած ենք: Եվ ամրապնդվեց այդ ստերեոտիպը ու ամեն տարի, ապրիլի 24-ին, մենք սրտատրոփ սպասում ենք, թե կարող է պատահի և ԱՄՆ-ի հերթական նախագահը, որն իր նախընտրական փուլի ժամանակ հաստատ խոսք է տվել արտաբերել ցեղասպանություն բառը, հնարավոր է մնա իր խոստմանը հավատարիմ:

Հաջորդ տարի և այդպես շարունակ
Ապրիլի 25-ին մենք մեզ կմխիթարենք` ոչինչ, որ այս տարի Օբաման չասաց «ցեղասպանություն», հաջորդ տարի նախագահական ընտրություններ են:
Եթե լիներ զուտ միայն սպասումը, կարելի էր դիմանալ և համբերել: Ինչ է եղել, քանի տարի դիմացել ենք, համբերել ենք, դարձյալ կհամբերենք: Բայց ցավալին այն է, որպեսզի ԱՄՆ նախագահի ուղերձում հնչի «ցեղասպանություն» և ոչ թե դրա մեկ ուրիշ հոմանիշ, մենք ծախսում ենք հսկայական ռեսուրսներ, դրան են միտված հայկական սփյուռքի լոբբիստական խմբերի հսկայական աշխատանքը Կոնգրեսում և Սենատում, անհատական աշխատանքը կոնգրեսմենների և սենատորների հետ: Բնական է, որ այդ ամենը պահանջում են մեծ միջոցներ և մեր ջանքերը ինչ-որ տեղ անհասկանալի են թվում նույն ամերիկացիների համար, ինչպես «Վաշինգտոն Թայմս»-ն էր գրել, թե ինչպես կարելի է 80-90 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերհանման վրա ծախսել այդքան միջոցներ, երբ իրենց պետությունը այսօր ունի բազում այլ հրատապ խնդիրներ: Իհարկե, մենք ուրիշների խորհրդի կարիքը չունենք, այլ ընդհակառակը ում պետք է, մենք խորհուրդ կտանք: Իսկ առայժմ սպասենք հաջորդ տարվան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում