Wednesday, 17 06 2026
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը

Հայաստանում ամուսնալուծության հիմնական պատճառը դավաճանությունն է

Հոգեբան Արկադի Մեհրաբյանի կարծիքով՝ հայ կանանց բոլոր խնդիրները սկսում են հոգեբանական կերպարի աղճատումից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ներկայացրեց հայ կանանց մի քանի խնդիրներ. «Առաջինը կենցաղային, սոցիալ-տնտեսական խնդիրներն են, երկրորդը՝ առաքինի տղամարդու կերպարի բացակայությունը»,- ասաց նա:

Հոգեբանը հավելեց, որ արևմուտքից ներմուծված գործարար կնոջ կերպարը մեր մենթալիտետին այնքան էլ համահունչ չէ, այդ պատճառով ամուսնական հարաբերություններում խնդիրներ կարող են առաջանալ զբաղված կնոջ, ընտանիքի հոգսերին քիչ ժամանակ տրամադրող կնոջ պատճառով:

Իրավաբան Գարիկ Սահակյանն իր հերթին նշեց, որ ամուսնալուծության եզրին կանգնած զույգերից հիմնականում կանայք են իրենց օգնությանը դիմում. «Կանանց 90 տոկոսը ամուսնու դավաճանության պատճառով է ուզում ամուսնալուծվել: Շատ հաճախ հանդուրժում են մեկ կամ երկու անգամ, սակայն զգում են, որ համբերության բաժակը լցվել է: Տղամարդիկ էլ հիմնականում ուզում են ամուսնալուծվել սիրո պակասի պատճառով, իսկ այդ ամենի մեջ իր հսկայական դերն ունի կինը»:

Մասնավորեցնելով իր միտքը՝ Գ. Սահակյանը նշեց, որ շատ կանայք մինչ ամուսնանալը հագնվում են նորաձև, հանդիպումներին գալիս են խնամված, սակայն ամուսնությունից հետո անցնում են «խալաթային» վիճակների, ինչն էլ հիասթափեցնում է տղամարդկանց. «Մենք հարցնում ենք տղամարդկանց, թե նախկինում չգիտեի՞ք, որ չեք սիրում Ձեր կնոջը, նրանք էլ պատասխանում են՝ ես գիտեի սիրում եմ, բայց հետո հասկացա, որ այն կինը չէ, որ պետք է իմ կողքին լինի, ես դեռ կգտնեմ այդպիսի մեկին»:

Հարցին՝ իրենց դիմո՞ւմ են տղամարդիկ, որոնց դավաճանել են կանայք, Գ. Սահակյանը պատասխանեց. «Առավել հաճախ կանայք են դիմում՝ ամուսինների դավաճանության պատճառով, կանանց դավաճանությունը քողարկված է, տղամարդիկ այդ մասին չեն սիրում խոսել»:

Ասուլիսի բանախոսները շնորհավորեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և նշեցին, որ հայ կանանց առաջին հերթին անհրաժեշտ է իսկական հայ տղամարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում