«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի սիրում խոսել փողի և տրանսֆերների մասին: Մասնագետը նշել է, որ իր ուշադրությունն ավելի շատ կենտրոնացնում է մարզումների վրա:
«Բնականաբար, ես միշտ մասնակցել եմ տրանսֆերային գործարքներին, բայց երբեք չեմ սիրել խոսել փողի մասին: Դա ինձ չի հետաքրքրում: Չեմ ցանկանում ֆուտբոլիստի տրանսֆեր գնել 100 մլն եվրոյով կամ 100 մլն ֆունտով: Ավելի լավ է այդ արժեքով տրանսֆեր վաճառել:
Միայն Անգլիայում են փողին այդքան մեծ ուշադրություն դարձնում: Իհարկե, հիանալի է, երբ փողը շատ է, բայց պարտադիր չէ այն ամբողջությամբ ծախսել: Տրանսֆերների մասին պետք է տարին երկու անգամ խոսել: Ավելի շատ պետք է մարզվել: Ինձ ամենաշատը դա է դուր գալիս»,- Goal-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































