Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում Մումբայի մոտակայքում գտնվող Տհանե քաղաքում բարձրահարկ շինության փլուզման հետևանքով զոհվել է նվազագույնը 63 մարդ, հայտնում է AFP-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 52 զոհի մասին: Ներկայում փլուզման վայրում աշխատում են բուլդոզերներ, թեև փրկարարները հույս չունեն փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած մարդկանց:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: 7-հարկանի կիսակառույց շինությունը, որտեղ ապրում էր շուրջ 35 ընտանիք, անսպասելիորեն փլուզվել է:
Փրկարարական գործողությունները ընթացել են ողջ գիշեր ու շարունակվել առավոտյան: Ուրբաթ առավոտյան փլատակների տակից փրկարարները դուրս են բերել 5 երեխայի, որոնք այնտեղ անցկացրել էին գրեթե 12 ժամ:
Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել 2 մարդու նկատմամբ, որոնք առանց իշխանությունների թույլտվության կառուցել էին շենքը: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ:










































