Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Ապրիլի 9-ը՝ փետրվարի 18-ի հանգրվան. Հրապարակը չպետք է կորցնել. մամուլ

Երեկվա հանրահավաքը, որը թվում էր՝ պետք է նախերգանքը լիներ ապրիլի 9-ին խոստացված հուժկու հաղթահավաքին, փետրվարի 18-ից հետո թերևս ամենասակավամարդը կարելի է համարել, գրում է «Հրապարակը»:

 Ազատության հրապարակում երեկ ելույթ ունեցավ նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա իր խոսքում նշեց, որ չնայած 2008-ին կրակոցներով կանգնեցրին ժողովրդին, սակայն ժողովուրդը շարունակում է պայքարել: «Շուրջ երկու ամիս, ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի, պայքարը շարունակվում է: Ապրիլի 9-ին մեր ժողովրդի հիմնական հավաքատեղին Ազատության հրապարակն է լինելու: Մեր ժողովուրդը պետք է լինի հիմնական գործոնը, բայց վարչախումբն անում է այնպես, որ ժողովրդին խաղից դուրս հանի, եկել է այն պահը, երբ ժողովուրդը պետք է ասի՝ մեր դեմ խաղ չկա»: Մակեյանը կոչ արեց նաև բոլոր ընդդիմադիր ուժերին, որպեսզի ապրիլի 9- ին կանգնեն ժողովրդի կողքին, և ապրիլի 9-ը դառնա միասնության օր: Հիշեցնենք, որ Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքը» «Ժառանգության» հետ միասնական ցուցակով է մասնակցում ավագանու ընտրություններին: Վկայակոչելով Ազատության հրապարակի սակավամարդ վիճակը՝ «Հրապարակը» Մակեյանից հետաքրքրվեց, թե այս ֆոնին ի՞նչ ակնկալիքներ ունեն ապրիլի 9-ի այլընտրանքային ինաուգուրացիայից:

Սպասվում էր, որ այսօր էլ պետք է ոչ պակաս բազմամարդ լիներ այս հրապարակը, քանի որ սա նախերգանքային հանրահավաք էր, ընդհանրապես յուրաքանչյուր հաջորդ հանրահավաքին այս հրապարակը նոսրանում է: Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված, և եթե հայտարարված բազմահազարանոց բանակն ապրիլի 9-ին չհավաքվի, ուրեմն ի՞նչ՝ տապալվա՞ծ պետք է համարել Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը:

– Իհարկե, գնահատելու խնդիր է: Հաշվի առնելով վերջին նախագահական ընտրությունները, հայաստանյան տրամաբանության մեջ չես կարող ներգրավվել, որովհետև, իմ տպավորությամբ, ժողովուրդն անկանխատեսելի դրսևորումներ է հանդես բերում, որի վկայությունն է փետրվարի 18-ը: Ուստի, հստակ չեմ կարող ասել, թե այսօրվա հավաքված ժողովրդի քանակն ինչ կարող է ներշնչել ապրիլի 9-ի համար: Մի բան հստակ կարող եմ ասել, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մեսիջ է տալիս ինքնազոհողության, հացադուլի և այլն, ապա հանրությունը պետք է ընդունի այդ մեսիջը, և չի բացառվում, որ ապրիլի 9-ին հոծ բազմություն այստեղ լինի: Մյուս կողմից, ժողովրդի քանակը շատ կարևոր է, բայց հիմնականը չէ: Կարևորը ծրագրերը, քայլերն են, թե ինչպիսի քայլեր են նախատեսվում: Կարծում եմ՝ երկուսի համադրումը հստակ կբերի արդյունքի:

Իսկ Դուք տեղյա՞կ եք այդ ծրագրերից: Թե իշխանության, թե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցների համար ապրիլի 9-ը մի տեսակ ճամփաբաժա՞ն է ընկալվում: Ի՞նչ է սպասվում այդ օրը:

– Նախատեսվող ծրագրերից տեղյակ չեմ, իհարկե, քննարկում եղել է, բայց քանի որ ընդհանուր հանրագումար չի եղել… Իսկապես, ապրիլի 9-ը փետրվարի 18-ի ընտրությունների վերջնական հանգրվանն է լինելու, որից հետո սկսվում է պայքարի նոր փուլ: Պրոցեսը չի ավարտվում, բայց արդեն լրիվ ուրիշ գործընթացներ են գնալու: Բայց, միևնույն ժամանակ, այդ գործընթացների որակը կախված է լինելու ապրիլի 9-ին հրապարակում հավաքվածների քանակից և նախատեսված քայլերից: Փետրվարի 18-ից հետո հենց այս օրն է երկրորդ հանգրվանը տեխնիկական առումով, ու սկսում է նոր պրոցես: Պետք է ուշադրություն դարձնել, որ պայքարի այս ձևը հայաստանյան իրականությունում նոր է, որովհետև պետք է հաշվի առնել, որ երբևէ ժողովուրդն այսքան երկար, մինչև ինաուգուրացիայի օրն այսպիսի տոտալ գործընթացներ չի տարել: Հիմա նաև լուրջ անելիք ունեն այս հարթակում պարբերաբար եղած ընդդիմադիր լիդերները: Ի վերջո, բոլորիս խնդիրն այս տարիներին նույնն է եղել, որ այդպես էլ չի լուծվել սահմանադրական կարգի հաստատումը: Ժողովուրդն էլ նույն բանն է ուզում, որը հինգ տարի առաջ մեկ ուրիշի հետ էր այստեղ կանգնած, տասը տարի առաջ՝ մյուսի, հիմա պարզապես պարտավոր են միանալ: Այդ դեպքում գործը շատ ավելի դյուրին կլինի:

Պարոն Մակեյան, ի՞նչը պետք է պատճառ դառնա, որ ապրիլի 9-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը երկխոսի Սերժ Սարգսյանի հետ և, ըստ Ձեզ, կերկխոսի՞:

– Ես չեմ կարոդ այդ հարցին պատասխանել:

Ընդհանրապես, որքանո՞վ է նպատակահարմար երկխոսելը:

– Ընդհանրապես, երկխոսելուց առաջ պետք է հաշվի առնել 2011թ. ՀԱԿ-ի երկխոսությունը, այսինքն՝ ում հետ գործ ունի, ինչ հետևանքներ կարող է այդ գործընթացն ունենալ: Տեսանք, չէ՞, իշխանությունն ստացավ այն ամենը, ինչ ուզում էր, ընդդիմությունը կորցրեց այն ամենը, ինչ ուներ հրապարակը:

Այսինքն երկխոսությունը, զիջումներ կորզելը պետք է բացառե՞լ:

– Ցանկացած երկխոսության ժամանակ կողմերը պետք է իրենց լծակները հաշվի առնեն: Ընդդիմությունը պետք է հասկանա, որ իր լծակն այս հրապարակն է….

Բայց այսօր հրապարակը կիսադատարկ է:

– Կապ չունի՝ այսօր քիչ է մարդ հավաքված, մյուս օրը շատ կլինի, քայլերի հաջորդականությունից է կախված, բայց եթե կորցրեց այս հրապարակը, այլևս գործոն չի դառնա, ինչպես հիմա ՀԱԿ-ը: Ուզում են դաշինքը դարձնեն գերդաշինք, կառավարելի չգիտեմ ինչ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում