Ջոն Լենոնի 80-ամյա այրին հայտնվել է աղմուկի կենտրոնում։ Բրուքլինյան դիզայներ Հալեհ Նեմատցադեհը նրան մեղադրում է իր գաղափարները գողանալու մեջ: Իբր թե նա ապօրինաբար օգտագործել է Հալեհի էսքիզները:
36-ամյա դիզայները պնդում է, որ Fashion For Men: 1969 – 2012 հագուստների հավաքածուն պատրաստվել է իր նկարներից, սակայն Յոկո Օնոն այն ներկայացրել է որպես իր սեփականը: Դիզայները Յոկոյի դեմ հայցով դիմել է դատարան։
Նա իր ճշմարտացիությունը կփորձի նկարների համեմատության միջոցով ապացուցել:











































