Wednesday, 24 06 2026
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին

Երևանն ու Վոլգոգրադը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Վոլգոգրադի քաղաքապետ Անդրեյ Կոսոլապովը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Երևանի քաղաքապետը նախ համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները և հատկանշել այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է ծավալում գործընկեր քաղաքների հետ: Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ Վոլգոգրադի հետ նախատեսվող եղբայրացման համաձայնագրի ստորագրումով սերտ փոխգործակցություն կհաստատվի նաև Երևանի ու Վոլգոգրադի միջև:

«Մեր քաղաքների միջև եղբայրացման համաձայնագրի ստորագրումն իսկապես կարևորվում է մեր կողմից, և վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում բավականին շոշափելի արդյունքներ կունենանք գործընկերային հարաբերությունների զարգացման հարցում», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու առաջարկել արդեն իսկ ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կհստակեցնեն գործնական ծրագրերի իրականացման ժամանակացույցը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և Երևանի գործընկերոջը շնորհավորելով քաղաքի օրվա առթիվ` Անդրեյ Կոսոլապովը, կարևորելով երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրումը, իր հերթին ընդգծել է, որ կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակում երկու քաղաքների փոխգործակցությունը շոշափելի արդյունք տա:

«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ կանեմ հնարավորը` գործընկերային երկուստեք հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Հատկապես քաղաքների դեպքում, ըստ էության, խնդիրները հիմնականում նույնական են, ու բնական է, որ դրանց լուծման եղանակների հարցում էլ հաճախ կիրառելի են համանման մոտեցումներ, ինչը, վստահ եմ, համատեղ աշխատանքի արդյունքում մենք կգտնենք: Շատ տպավորված ենք ջերմ հյուրընկալությունից, և պետք է խոստովանեմ, որ մեզ համար ևս շատ կարևոր է գործընկերային կապերի հաստատումը Երևանի նման հինավուրց քաղաքի հետ, որն այսօր զարգացման հստակ ուղի է բռնել», – նշել է Վոլգոգրադի քաղաքապետը:

Երկու քաղաքապետերի հանդիպմանը հաջորդել է Երևանի և Վոլգոգրադի միջև եղբայրացման համաձայնագրի ստորագրման արարողությունը, համաձայն որի կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Ստորագրված համաձայնագրով քաղաքների միջև կիրականացվեն փորձի և տեղեկատվության փոխանակումներ բոլոր այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Նաև կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության և զբոսաշրջության, կրթության, սոցիալական, առողջապահության, ինժեներական և քաղաքաշինության կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում