Հնդկաստանի արտաքին գործոց նախարարությունը բողոքի նոտա է հղել Սաուդյան Արաբիայի իշխանություններին ազգությամբ հնդիկ կնոջ վրա կատարված հարձակման պատճառով, որն աշխատել է որպես տնային հավաքարարուհի Էր-Ռիադում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հայտնվում ե նաև, որ բողոքի պատճառն այն է եղել, որ 58-ամյա Կաստուրի Մունիրաթխանամը կտրել է իր տնային հավաքարարուհու ձեռքը այն բանի պատճառով, որ վերջինս փորձել է փախչել գործատուից:
«Սա անթույլատրելի է: Մենք այս հարցը բարձրացրել ենք սաուդյան իշխանությունների առաջ, և մեր դեսպանությունն այժմ մշտական կապի մեջ է տուժածի հետ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հնդկաստանի արտաքին գործոց նախարար Շուշմա Սվարաջը: Վերջինս նաև նշել է, որ Հնդկաստանում մեծ անհանգստություն կա Սաուդյան Արաբիայում ազգությամբ հնդիկ կնոջ հանդեպ վերաբերմունքի պատճառով:
Նշենք նաև, որ այժմ տուժած կինը գտնվում է հիվանդանոցում, որն ասել է, որ իր հանդեպ հենց սկզբից էլ Էր Ռիադի իր գործատուները վարվել են դաժանաբար, արգելել են խոսել հեռախոսով, երբեմն ստիպել են սոված մնալ և շատ զայրացել են, երբ վերջինս բողոքել է վատ վերաբերմունքից:
Տուժածի ընտանիքը իշխանություններից պահանջում է վնասի հատուցում և բուժման ծախսերի վճարում:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները այս առնչությամբ դեռ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չեն եկել:



































