ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշում է ընդունել փակել սիրիական չափավոր ընդդիմության ուսումնամարզական ծրագիրը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ նախագահի վարչակազմում խոստովանել են, որ սիրիացի ապստամբների ուսումնամարզական 500 մլն դոլար գնահատված Պենտագոնի ծրագիրը չի կարողացել կատարել ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարում իր առաջադրանքը:
Պենտագոնը ծրագրում է ծրագրի դադարեցման մասին պաշտոնապես հայտարարել ուրբաթ, երբ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը լքի Լոնդոնը, որտեղ իր բրիտանացի գործընկեր Մայքլ Ֆելլոնի հետ հանդիպում կանցկացնի Սիրիայում և Իրաքում հակամարտությունների հարցով:
Պենտագոնի աղբյուրը հավելել է, որ, ենթադրաբար, ավելի փոքր մարզումային կենտրոն կարող է բացվել Թուրքիայում:









































