Լեդի Գագան իսկական ֆուրոր է արել Նյու Յորքի փողոցներում՝ հայտնվելով վառ վարդագույն զգեստով: Այս մասին գրում է viva.ua-ն:
Լեդի Գագայի բոլոր զգեստներն էլ որոշակի արձագանք են գտնում նորաձևության քննադատների և նրա երկրպագուների շրջանում: Սա զարմանալի չէ, քանի որ փոփ-դիվան ունի բավականին ինքնատիպ ճաշակ, ինչը արտահայտվում է նաև նրա աքսեսուարներում և հագուստներում:
Թեյլոր Քիննիի սիրեցյալի այս նոր զգեստը թեև բավականին համեստ է ու ծածկում է նրա հիանալի կազմվածքը, սակայն շնորհիվ իր վառ գույնի մեծ ուշադրություն է գրավում:













































