Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի բարձրաստիճան ներկայացուցիչներից, բրիգադի գեներալ Հոսեին Համեդանին նախօրեին սպանվել է Սիրիայում։ Այդ մասին այսօր հայտնել է Իսլամական հեղափոխության պահակազորի պաշտոնական կայքը։
Համեդանին սպանվել է Հալեպից ոչ հեռու՝ ԴԱԻՇ-ի զինյալների դեմ պայքարող սիրիական զորքերի համար խորհրդատվական ծառայություններ մատուցելիս։ Խամեդանին 2005 թվականին նշանակվել է Իսլամական հեղափոխության կորպուսի փոխհրամանատար։ Նա Սիրիայում ծառայում էր որպես այդ երկրի կառավարության խորհրդական ու վերահսկել է Ալ-Քուդս գործողությունը՝ հաջակցություն Սիրիայի կառավարության։