Foreign Affairs պարբերականի փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները մտածում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարին Ռուսաստանի միանալու մասին, քանի որ հիասթափաված են ջիհադականների դեմ ԱՄՆ-ի անգործությունից։
Նախորդ շաբաթ Իրաքը հետախուզական տվյալների փոխանակման մասին պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի հետ։ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հայտարարել է, որ հավանական է, որ իրենք Ռուսաստանին կթույլատրեն երկրի տարածքում ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի օբյեկտներին։
Միևնույն ժամանակ Իրաքը չի շտապում ամբողջովին վստահել Ռուսաստանին, քանի որ տվյալ փուլում Սիրիայում ռուսական ռազմական կամպանիայի արդյունավետությունը տեսանելի է միայն կարճաժամկետ հեռանկարում։