Հոկտեմբերի 9-ին նշվում է Փոստի համաշխարհային օրը: Տոնն անցկացնելու որոշումն ընդունվել է 1960 թվականին՝ Համաշխարհային փոստային միության 16-րդ կոնգրեսում: Օրը առաջին անգամ նշվել է 1970 թվականին:
Այդ կապակցությամբ TASS-ը ներկայացնում է ամենայուրօրինակ փոստային ուղերձներ ու նամակների առաքման ձևեր:
Շոտլանդացի Էնդրյու Լիպերը պատմության մեջ է մտել՝ շոտլանդական կղզիներից մեկում գտնելով ուղերձ պարունակող շիշ, որը ջուրն են գցել 98 տարի առաջ` ծովային հոսանքների ուսումնասիրության համար:

Գերմանացի ձկնորսները գտել են բացիկ պարունակող շիշ, որն ուղարկվել է 1913 թվականին:

Փոստային ջորի, ԱՄՆ

Հնդկաստանի ոստիկանական բաժանմունքի փոստային աղավնի, որն օգտագործվում է ջրհեղեղների ժամանակ արտակարգ կապ հաստատելու համար, 2000թ.

ԱՄՆ բանակի ռազմական փոստային աղավնի՝ Եգիպտոսում, 1943թ.

Նամակ Ձմեռ պապին. գրում են 2 հասցեով` Մեծ Ուստյուգ կամ Լապլանդիա:

Պնևմատիկ փոստ, ԽՍՀՄ, 1976թ.

Երուսաղեմի հատուկ փոստային բաժանմունք են ուղարկվում Աստծուն ուղղված նամակները: Հասցեի փոխարեն բավական է նշել միայն Երուսաղեմ բառը, և նամակը տեղ կհասնի: Այդ նամակները հավաքում են և տանում Լացի պատի մոտ:

Աշխարհի ամենաթանկարժեք նամակներից մեկը, որտեղ 195 երեխաներ Աբրահամ Լինքոլնից խնդրում են վերացնել ստրկությունը: Այն 2008 թվականին աճուրդում վաճառվել է 3.4 միլիոն դոլարով:

Փոստատար հեծանվորդ

Շեքսպիրի երկրպագուների համար Ռոմեոյի և Ջուլիետայի տան բակում դրված է փոստարկղ՝ նամակներ հղելու համար:

Փոստի տեղափոխում մոտոցիկլետով

Փոստային տրոլեյբուս, Գերմանիա













































