Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը Երևանը կարևոր գործընկեր է համարում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել է, որ այս այցը ոչ միայն երկու քաղաքների գործընկերային սերտ փոխգործակցության, այլև բարեկամական ջերմ հարաբերությունների խոսուն վկայությունն է:

«Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության նոր` 2015-2020թթ. ծրագիրը, մեկ անգամ ևս փաստում է, որ մեր գործընկերային հարաբերություններն իսկապես արդյունավետ են, հաջողված ու հեռանկարային: Վստահ եմ, որ փոխգործակցության այս նոր փուլը հնարավորություն կտա ընդլայնելու գործակցության շրջանակներն ու իրականացնելու իսկապես փոխշահավետ համագործակցություն՝ ի բարօրություն երկու քաղաքների բնակիչների: Համոզված եմ նաև, որ մեր այս հանդիպումը ևս գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը&raquo ;, – ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույնները` Օլգա Կազանսկայան նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ` նկատելով, որ Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է: «Համագործակցության նոր ծրագիրն իսկապես նոր հնարավորություն է՝ գտնելու համատեղ լուծումներ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման ու առկա խնդիրների լուծման առումով: Այս հարցում, անշուշտ, իր կարևոր դերակատարումն ունի մեր երկու ժողովուրդների դարավո ր բարեկամությունը և, իհարկե, երկու քաղաքների միջև հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ Ձեր հետևողականությունը, պարոն քաղաքապետ, որը հնարավորություն է տալիս այն դարձնել առավել առարկայական ու շոշափելի: Երևանի օրվան նվիրված տոնակատարությունն արդեն մեզ համար դարձել է հոգեհարազատ, և համոզված եմ, որ այս անգամ ևս հրաշալի տպավորություններով ենք վերադառնալու Սանկտ Պետերբուրգ», – նշել է Օլգա Կազանսկայան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում