Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման, ով դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը, վնասվածք է ստացել: Այդ մասին հայտնում է L’Equipe-ը:
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստն աչքի է ընկել հանդիպման 77-րդ և 79-րդ րոպեներին, այնուհետև ազդրի վնասվածք է ստացել և փոխարինվել: Բենզեմայի վնասվածքի ծանրության աստիճանն ու վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն:
«Բենզեման ցավեր է զգացել ազդրի շրջանում: Մենք նրան անմիջապես փոխարինեցինք: Հուսով եմ՝ լուրջ ոչինչ չկա: Պետք է սպասենք բժշկական հետազոտության արդյունքներին»,- խաղից հետո ասել ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը:








































