10-ամյա Թիջեյ Շտեյնը ծնվել է ստորին վերջույթների արատով և քայլելու նրա միակ հնարավորությունը պրոթեզն է: Այս մասին հայտնում է starslife.ru-ն: Երեխայի «հավաքածուում» արդեն մի քանի պրոթեզ կա, որոնցից երկուսի վրա Էմինեմի պատկերներն են:
Իմանալով իր այդ հատուկ երկրպագուի մասին՝ ռեփերը որոշել է նրա համար ինչ-որ լավ և հիշվող բան անել: Նա Շտեյնին է նվիրել իր նոր ալբոմը՝ ինքնագրով: Տղայի ուրախությանը չափ չի եղել: Ծնողները պատմել են, որ մանկությունից Էմինեմի երգերը երեխային քնեցնելու միակ միջոցն էին:














































