Ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ կիսապաշտպան Պոլ Պոգբան ճանաչվել է «Յուվենթուս»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Թուրինյան ակումբի ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն զբաղեցրել է առաջին տեղը` «Յուվենթուս»-ի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության արդյունքներով: Երկրպագուները Պոգբային լավագույնն են ճանաչել նաև հունվարին:
20-ամյա ֆուտբոլիստը կպարգևատրվի շաբաթ օրը Ա Սերիայի շրջանակներում կայանալիք «Պեսկարա»-ի դեմ հանդիպումից առաջ:







































