Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:
Daily Express- ը հայտնում է, որ «Լիվերպուլ»-ը ոչ միայն հետաքրքրված է Հենրիխի ծառայություններով, այլև պատրաստ է վաճառել որոշ ֆուտբոլիստների տրանսֆերներ, որպեսզի կուտակի տրանսֆերային գործարքի համար անհարժեշտ գումարը:
«Լիվերպուլ»-ը պատրաստ է վաճառել Մարտին Շկրտելի իրավունքները, ում ծառայություններով են հետաքրքրված «Անժի»-ն և «Զենիթ»-ը: Նշվում է, որ ակումբի ղեկավարությունն ուսումնասիրում է Հենրիխին որպես Սթիվեն Ջերարդի փոխարինող, ով արդեն երիտասարդ չէ:





































