ԱՄՆ սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Ջոն Մակքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը` ի պատասխան Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածների, պետք է հարձակվի Բաշար Ասադի կառավարության համար կարևոր օբյեկտների վրա, գրում է RIA Novosti-ն:
Մակքեյնի խոսքերով` Ռուսաստանի` Սիրիայի հակամարտության մեջ ներգրավումը այդ տարածաշրջանում «պահանջում է ԱՄՆ-ի ավելի մեծ մասնակցություն»:
«Եթե Ռուսաստանը շարունակի հարձակումները մեր աջակցած ընդդիմության վրա, մենք պետք է բարձրացնենք ռուսական շահերի գինը, օրինակ` հարձակվելով Սիրիայի ռեժիմի համար մեծ նշանակություն ունեցող օբյեկտների վրա»,- ասել է սենատորը կոմիտեի լսումների ժամանակ:









































