Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնում ֆեմինիստուհիները փորձել են տապալել «Սուֆրաժիստուհի» ֆիլմի շնորհանդեսը։ Մի քանի ակտիվիստուհիներ պառկել են կարմիր գորգուղու վրա, մյուսները հարևանությամբ կանգնած են եղել պաստառներով, որոնց վրա գրված է եղել «Մեռյալ կանայք չեն կարող քվեարկել»։
Նրանք իրենց ակցիայի նկարը պատահաբար չեն ընտրել։ Այն պատմում է Լոնդոնում սուֆրաժիստուհիների շարժման մասին, որոնք 19-րդ դարի վերջին հանդես են եկել կանանց ընտրական իրավունք շնորհելու պահանջով։ Ֆեմինիստուհիները կարծում են, որ Մեծ Բրիտանիայում կանանց իրավունքների համար պայքարը ցայժմ շահած չէ։ Ավելին՝ կառավարությունը կրճատում է կանանց համար արտոնությունները, որոնք տուժում են տնային բռնություններից։











































