Friday, 03 07 2026
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

Մութ ամպեր՝ ռուս-թուրքական երկնքում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Անդրադառնալով Ռուս-թուրքական լարված հարաբերություններին՝ կապված Սիրիայում սկսված գործընթացների հետ, Վահրամ Տեր-Մաթևոսյանը նշեց. «Թուրք-ռուսական հարաբերությունները սկսել են տարաբևեռվել դեռ 2011թ-ից, երբ պարզվեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները կտրականապես տարբեր են՝ կապված սիրիական ճգնաժամի հետ: Թուրք-ռուսական հարաբերությունների հետնաբեմում դանդաղ, 4 տարի շարունակ այս ճգնաժամը առկայծում էր: Կարևոր դեր խաղաց Էրդողանի կառավարության կողմից դրված կտրական որոշումը, որ Ասադը պետք է հեռանա: Ռուս-թուրքական հարաբերությունների վրա ազդեցություն են թողնում նաև էներգետիկ խնդիրների հետ կապված տարընթերցումները՝ «Թուրքական հոսք»-ի վերաբերյալ: Թուրքիան կարծես հավակնում էր դառնալ տրանզիտ երկիր ռուսական էներգակիրների համար»:

Վերջին օրերին ռուս-թուրքական հարաբերությունների հակասություններին անդրադառնալով, Վահրամ Տեր-Մաթևոսյանը նշեց, որ այս հարցում կարևոր դեր է խաղում նաև հակառուսական ինֆորմացիոն պատերազմը, որում Թուրքիային կարևոր դեր է վերապահված. «Այդ ինֆորմացիոն պատերազմում Ռուսաստանի հանգստությունը դրական է ընկալվում միջազգային հանրության կողմից: Թափանցիկությամբ, հեռուստատեսությամբ բացահայտ ցուցադրելով իր գործողությունները, Ռուսաստանը փորձում է հակազդել հակաքարոզչությանը»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի ապագայի հարցում ռուս-թուրքական դիմակայությունը, Վ. Տեր-Մաթևոսյանը նշեց. «Թուրքիայի դերը, իր աշխարհագրական դիրքից ելնելով, աճել է Եվրոպայի և Ամերիկայի աչքում. հաշվի առնելով փախստականների ճգնաժամը՝ Թուրքիային հնարավորություն է տրվելու գումարով և այլ հնարավորություններով կանխել այդ ճգնաժամը, որը սպառնում է Եվրոպային:
Ռազմավարական նախընտրությունները հավերժական չեն, և պետք է վերանայել: Սիրիական ճգնաժամի հետ կապված խնդիրը կարող է ուղղակի կամ անուղղակի տեղափոխվել մեր տարածաշրջան՝ կապված Իսլամական պետության՝ Ռուսաստանում և Հյուսիսային Կովկասում ընդլայնման հետ:

Ռուսաստանը հայտ է ներկայացրել, որպեսզի ակտիվ դերակատարություն ստանձնի համաշխարհային գործընթացներում: Եվ իր բոլոր գործողությունները տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և անդրտարածաշրջանային առումներով պետք է համապատասխանի այդ դերին, որ նա հավակնում է: Հետևաբար պետք է բացառել հակասությունները, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավի կողմից հնարավոր է տեղի ունենան: Ցանկալի է, որ գոնե այս տարածաշրջանում, որ լարվածություններով լի է, խնդիրները մինիմումի հասցվեն: Դժվար է ասել, թե Ռուսաստանի ստանձնած դերին ինչպիսի ենթադեր է տրվել Հարավային Կովկասին»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում