Մադրիդի «Ռեալ»-ը Լա Լիգայի առաջիկա տուրում խաղալու է «Լևանտե»-ի հետ: Վնասվածքից ապաքինված Իկեր Կասիլյասը կրկին հայտացուցակում է:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան նախախաղային մամլո ասուլիսում նշեց, որ դարպասում կրկին տեղ կհատկացվի Դիեգո Լոպեսին, իսկ Կասիլյասը կմնա պահեստայինների նստարանին:
«Վաղը Կասիլյասը կմնա պահեստայինների նստարանին, իսկ թե ինչ կլինի ավելի ուշ, ես չեմ կարող ասել»,- Կարանկայի խոսքերը մեջբերում է Marca-ն:





































