Saturday, 04 07 2026
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Մաշկաբանություն՝ կառավարական մակարդակով

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության նիստից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եթե շարքային քաղաքացիները չեն զգում տնտեսական աճը իրենց մաշկի վրա, ապա այստեղ շատ դեպքերում մաշկի խնդիր է, ոչ թե աճի:

Ինչպես երևում է, կառավարությունն այլևս չկարողանալով որևէ կերպ արդյունքներ ապահովել տնտեսական ուղղությամբ՝ ըստ էության անցնում է արդեն բացահայտ ցինիզմի:

Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ կա ավելի քան 4 տոկոս կիսամյակային աճ, ու հանձնարարում է նախարարներին հանրությանը ներկայացնել այդ աճը: Ինչ պետք է անեն նախարարները, եթե կա հանձնարարական, սակայն չկա աճ, որը ներկայացնեն: Պետք է ժամանակ շահեն: Սակայն ժամանակն անցնում է, իսկ աճը զգալու համար պատասխանատվությունը ծանրանում է ոչ թե իրենց՝ ժամանակ ձգողների, այլ վարչապետի վրա:

Բնական է, որ վարչապետն էլ փորձում է ձգել կառավարության անդամներին: Նրանց էլ այլ բան չի մնում, քան անցնել բացահայտ ցինիզմի և ըստ էության հայտարարել, որ եթե մարդիկ չեն զգում տնտեսական աճը, ապա դա զգացողից է, ոչ թե տնտեսությունից: Ընդ որում, ցինիզմն այստեղ երևի թե իրավիճակի համայնապատկերի ֆոնին մեղմ արտահայտություն է: Զանգվածային ֆիզիկական և հոգեբանական արտագաղթի, ավելի քան 30 տոկոս աղքատության, այսինքն՝ Հայաստանում աղքատ է բնակչության ամեն երեքից մեկը, մի կերպ գոյություն պահպանող փոքր ու միջին բիզնեսի, օրեցօր թանկացող ապրանքների, սրա հետ մեկտեղ օրեցօր ավելի հարստացող և տնտեսական նորանոր տարածքներ նվաճող օլիգարխիայի և նրանց հետ սերտաճած պաշտոնյաների առկայության պայմաններում էկոնոմիկայի նախարարի նման հայտարարությունը ոչ թե ցինիզմ է, այլ բացահայտ ծաղր Հայաստանի հասարակության հասցեին:

Պետությունը արագորեն մոտենում է հատակին, դրա հետ մեկտեղ ուժգնանում են ներքին ու արտաքին մարտահրավերները, սեղմվում է գոտիների օղակն ու մոտենում Հայաստանին, իսկ կառավարությունն այս ամենի պայմաններում այլևս ոչ միայն տնտեսական իրական քաղաքականության, ռեֆորմների, առանցքային խնդիրների լուծման, նոր գաղափարների, հասարակությանը նոր լիցքեր հաղորդելու համար գործնական և համոզիչ քայլերի առումով, այլև նույնիսկ քարոզչական ճակատում անզոր և սնանկ լինելով՝ անցնում է պարզապես բացահայտ ծաղրի:

Սա վկայում է նաև այն մասին, որ կառավարության անդամները ոչ միայն անընդունակ են գտնել լուծումներ պետական և հանրային կարևոր խնդիրների համար, այլև անընդունակ են նույնիսկ զգալ հասարակության ծանր հոգեվիճակը, և ինչպես բանաստեղծը կասեր՝ այրվող սրտի վրա ելնել քնքշանքով, ոչ թե հրեշավոր, կոպիտ սապոգներով:

Հայաստանի պաշտոնյաները լիովին կտրված են իրականությունից և անգամ ունակ չեն կարեկցել բավական ծանր սոցիալ-հոգեբանական վիճակում գտնվող հանրությանը, ու ոչ միայն չեն կարեկցում, այլև նույնիսկ ծաղրում են նրան, թե՝ ոչ թե աճի բացակայությունը, այլ մաշկն է աճը չզգալու պատճառը:

Այս հայտարարությունը ևս մեկ անգամ աղաղակող կերպով վերահաստատում է հասարակության այն համոզումը, որ Հայաստանի աղետալի վիճակը ոչ թե արտաքին տնտեսական ու քաղաքական ազդեցության, այլ ընդամենը Հայաստանի, այսպես ասած, կառավարիչների ապաշնորհության և պարզապես պետության ու հանրության հանդեպ անտարբերության հետևանք է, այսինքն՝ ոչ թե մաշկի, այլ մտքի ու բարոյականության խնդիր:

 

Լուսանկարը՝  Armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում