Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
Երկրորդ տեղում է հայտնվել դարպասապահ Միխայել Կերժակովը:
Մարտին Սարկիսովն իր ակումբի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ և վաստակելով մեկ 11մ հարված: Ներկայումս Յուրի Կալիտվինցևի սաները զբաղեցնում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը:









































