Tuesday, 30 06 2026
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք

ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալեց մաքուր էներգիայի ոլորտի զարգացման պատվիրակությանը

Երևանում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալեց մաքուր էներգիայի զարգացման ոլորտի գիտնականների և քաղաքականության փորձագետների պատվիրակությանը, որն այցելել էր Հայաստան եռօրյա ճանաչողական այցով ԱՄՆ պետդեպարտամենտի Գլոբալ գործընկերության գրասենյակի նախաձեռնությամբ: Պատվիրակությունը քննարկումներ ունեցավ Հայաստանում վերականգնվող էներգիայի և էներգետիկ արդյունավետության ոլորտների շուրջ:

«Ուրախ ենք դեսպանատանը հյուրընկալել անհատների մի խմբի` գիտնականների, քաղաքական փորձագետների և այլոք, որոնք հետաքրքրված են շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված կայուն, մաքուր էներգիայի քաղաքականությամբ», – նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը, ով ընդունեց խմբին 2015թ. հոկտեմբերի 6-ին: «Հուսով ենք, որ հանդիպելով Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգետիկ արդյունավետության ոլորտների անհատների և կազմակերպությունների հետ խումբն ավելի լավ կընկալի Հայաստանի կանաչ էներգիայի ոլորտի հաջողությունները, մարտահրավերներն ու կարիքները»:

Տասնմեկ անձից բաղկացած պատվիրակությունը, որի անդամ է նաև Պետդեպարտամենտի Գլոբալ գործընկերության գրասենյակի Հատուկ ներկայացուցիչ Դրյու Օ’Բրայենը, Հայաստանում ուսումնասիրեցին վերականգնվող էներգիայի ոլորտում երկրի առկա խոչընդոտները:

Նրանք տեղեկատվական խորհրդակցություններ ունեցան ոլորտի կազմակերպությունների հետ, ինչպիսին են Հայաստանի վերականգնվող ռեսուրսների և էներգետիկ արդյունավետության հիմնադրամը և Էներգիայի խնայողության ալյանսը: Բացի այդ, նրանք քննարկումներ ունեցան ճարտարագիտության որոլտի փորձագետների հետ, որոնք աշխատել են վերջերս ավարտված ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր ջուր և էներգիա» ծրագրում: Պատվիրակությունը հանդիպեց նաև համալսարանների ճարտարագիտական և շրջակա միջավայրի պաշտպանության ֆակուլտետների ներկայացուցիչների հետ:

«Կարևոր է օգնել հայաստանցիներին հաստատուն հանձնառություն ձևավորել մաքուր էներգիայի և էներգետիկ արդյունավետության նկատմամբ: Այդպիսի հանձնառությունը Հայաստանին կօգնի նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել, որոնք կսատարեն շրջակա միջավայրի պաշտպանության գլոբալ ջանքերին», նշեց ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Փրայսը: «Հուսով եմ, որ Հայաստանում ունեցած հանդիպումներից հետո գիտնականների և քաղաքական փորձագետների այս խմբի մոտ ավելի խորը ընկալում կձևավորվի Հայաստանում կանաչ էներգիայի զարգացման մակարդակի, մարտահրավերների և երկարատև հայ-ամերիկյան գործընկերությունների ստեղծման նկատմամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում