ՊՍԺ-ի նախկին գլախվոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել փարիզյան ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին, ով հոկտեմբերի 3-ին նշել է իր 34-ամյակը:
«34-ամյա այլ հարձակվողների մասին կարելի է ասել, որ նրանց մոտ ամեն ինչ ավարտված է: Սակայն այդ խոսքերը չեն վերաբերում Իբրահիմովիչին: Զլատանը կարող է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել ևս մի քանի տարի:
Նա պահպանել է իր լավատեսությունը: Լուրջ ու քրտնաջան մարզվում է և նախկինի պես ցանկանում է ՊՍԺ-ի հետ հաղթանակներ տանել: Զլատանն անկում չի ապրում»,- Sport-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:


































