Չորեքշաթի օրը Բրյուսելում Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննարկել են ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարները՝ գրում է TASS-ը:
«Կողմերի քննարկման գլխավոր թեմաներն են դարձել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարները, Վրաստանի սպասումները Վարշավայի գագաթնաժողովից և իմպլեմենտացիայի հարցերը, որոնք ներկայացվել են Վրաստանին Ուելսի գագաթնաժողովում՝ ՆԱՏՕ-ի անդամակցության մերձեցման միջոցառումների փաթեթի շրջանակում»,- հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունում:
Սթոլթենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ կմնա Բուխարեստի գագաթնաժողովում դաշինքի ընդունած որոշմանը՝ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:





































