ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի անձնական փոստային ծառայությունը, որից նա օգտվել է պետքարտուղարի պաշտոնում, 2013-ին պաշտոնը լքելուց հետո հարձակման է ենթարկվել Չինաստանի, Հարավային Կորեայի և Գերմանիայի ցանցահենների կողմից: Այս մասին գրում է Associated Press-ը:
Փաստաթղթերը, որոնք ստացել է գործակալությունը, վկայում են, որ 3 ամիս՝ 2013-ի հունիսից հոկտեմբեր, փոստային ծառայությունը չի ունեցել պաշտպանական ծրագրային ապահովություն:
2014-ի փետրվարին ԱՄՆ-ից վնասակար ծրագիրը փորձել է հարձակվել Քլինթոնի սերվերի վրա: Սենատի հետաքննության ընթացքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են երեք նմանատիպ հարձակումներ՝ Չինաստանից և մեկական՝ Գերմանիայից և Հարավային Կորեայից, որոնք իրականացվել են 2013 և 2014 թվականներին:








































