Ինդոնեզիայի կղզիներից մեկում գիտնականները հայտնաբերել են արտասովոր կրծողի, որն իր տեսքով հիշեցնում է վարազի և առնետի խառնուրդ: Այդ մասին հրատարակված Journal of Mammalogy ամսագրում:
Կենդանին ստացել է Hyorhinomys stuempkei անվանումը: Նա նման է վարազի իր յուրօրինակ դնչով, զույգ դուրս եկող ժանիքներով և թաթերի կառուցվածքով: Իսկ մնացածը` մեծ ականջները, պոչը, գունավորումը և թաթերը նման են մկան:
Կենդանաբանները այդ հայտնագործությունը կատարել են Սուլավեսի կղզու ծովափում գտնվող Դակո սարի շրջանում արշավի ժամանակ: Վերջին երեք տարիների ընթացքում գիտնականներն այստեղ արդեն գտել են մի քանի զարմանալի տեսքով կրծողների, որոնք սնվում են ոչ թե բուսականությամբ, այլ միջատներով:









































