ԱՄՆ-ի Դելավերի քոլեջի հոգեբանների հետազոտությունները ցույց են տվել, որ աշակերտուհիների մեծ մասը, ովքեր օգտվում են բջջային հեռախոսներից, բավականին հետ են մնում ծրագրից, հայտնում է gogetnews.info-ն:
Ի տարբերություն տղաների, բարձր դասարանների աշակերտուհիները սարքերն օգտագործում են հարաբերությունների կարգավորման համար, իսկ տղաները հաղորդագրություններից օգտվում են իրենց ընկերների հետ շտապ հարցերի լուծման համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ աղջիկներն ավելի շատ են օգտվել հեռախոսներից, քան նրանց հասակակից տղաները: Հենց այդ գործոնն էլ ազդում է նրանց առաջադիմության վրա:
Համաձայն վիճակագրության` երիտասարդներն օրական ամենաքիչը 167 հաղորդագրություն են ստանում: Ինչ վերաբերվում է զանգերին, ապա այդ ցուցանիշը երիտասարդների մոտ իջել է:









































