Գիտության և ինովացիաների եվրահանձնակատար Կարլոս Մոեդաշը որոշում է ընդունել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի փախստականներին հետազոտական ոլորտում աշխատանքի տեղավորել: Այս մասին հաղորդում է Scinece-ը: Հատուկ դրա համար ԵՄ-ում թողարկվել է Science4Refugees նախագիծը, որի միջոցով նաև գիտնականների շարքում ներգաղթյալներն աշխատանքի կվերցվեն հետազոտական կառույցներում ու համալսարաններում:
Նշվում է, որ Science4Refugees-ի կազմակերպիչները պատրաստ են համագործակցել ներգաղթյալների հետ աշխատատեղերի ընտրության հարցում, սակայն մտադիր չեն օգնել ԵՄ երկրներում մուտքի արտոնագրեր և աշխատանքի թույլտվություն ստանալու հարցում:
Նախագծին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել արդեն մի քանի հետազոտական կենտրոններ:











































