ԴԱԻՇ-ի ահաբեկիչները շարունակում են իրենց շարքերը ներգրավել երեխաներին: Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Mail Online պարբերականը հրապարակել է զինյալների տեսանյութ երեխայի մասնակցությամբ:
Զինված դեռահասը դիմում է Բարաք Օբամային: Մասնավորապես տղան սպառնում է գլխատել ԱՄՆ-ի նախագահին:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի նախագահին դիմելիս անչափահաս իսլամիստը նրան անվանում է «Հռոմի շուն», ինչը նշանակում է «Վատիկանի ծառա»:
Միաժամանակ երեխան խոստացել է, որ ԱՄՆ-ի բանակներին չի հաջողվի մտնել ԴԱԻՇ-ի տարածք:











































