Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատար Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ այլ ակումբների կողմից իր տրանսֆերը ձեռք բերելու կապակցությամբ առաջարկներ չկան:
Իսպանական ԶԼՄ-ներում շարունակվում են տեղեկություններ շրջանառվել, որ Ֆալկաոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մադրիդյան ակումբից ու տեղափոխվի Անգլիայի Պրեմիեր Լիգա:
«Ես պաշտոնական առաջարկներ չեմ ստացել այլ ակումբների կողմից: «Ատլետիկո»-ի հետ ևս 3 տարվա գործող պայմանագիր ունեմ և չեմ պատրաստվում փոխել ակումբային գրանցումս: Կարող եմ ասել, որ ցանկություն ունեմ ապագայում վերադառնալ Արգենտինա»:





































