Saturday, 27 06 2026
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Նոր բացահայտումներ՝ Հմայակ Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործով

«Ճանաչիր քո իրավունքը» իրավաբանների միջազգային միությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործով նոր բացահայտումների վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գ. Պողոսյանի նախագահությամբ շարունակվում է Հ. Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը:

04.04.2013թ. դատական նիստում պաշտպան Գ. Գուլքանյանի հմուտ մարտավարության, համառ և հետևողական միջնորդությունների շնորհիվ հրապարակվեցին քր. գործում եղած բազմաթիվ փաստաթղթեր, որոնք բացահայտում են քրեական գործի, մեղմ ասած, ոչ օբյեկտիվ քննված լինելը:

Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի կողմից Հ. Հավհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 121 հոդվածով (Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), այն բանի համար, որ Սենիկ Ջուլհակյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հրել է վերջինիս, որի հետևանքով նա վայր է ընկել`վնասելով ձախ ձեռքի մատները: Հ. Հովհաննիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և քննության սկզբից հրապարակավ պնդել է, որ սա քաղաքական հալածանք է իր նկատմամբ, որ գործը շինծու է, պատվիրված իսկ մեղադրանքն էլ, բնականաբար` անհիմն:

Բերենք մի քանի օրինակ: Հրապարակվեց դեպքի վերաբերյալ ՀՀ Ոստիկնաության Երևանի վարչության կենտրոնականի բաժնի ամփոփոգիրը, որից ակնհայտ է դառնում, որ Ս. Ջուլհակյանը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է մատները դռան արանքում մնալու հետևանքով: Պաշտպանը պարզաբանեց, որ ամփոփագիրը պաշտոնական փաստաթուղթ է, պաշտոնական տեղեկատվություն, և անշուշտ դրա բովանդակությունը չէր կարող օդից վերցվել:

Եվ ահա, հրապարակվեց նաև ոստիկանության բաժնի հերթապահ մասի պետի օգնականի զեկուցագիրը, որտեղ հստակ արձանագրվել է, որ այդ մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել բուժքույրը:

Պաշտպանի միջնորդությամբ դատարանում հրապարակվել և հետազոտվել է նաև հիվանդանոցի կրիմմատյանի զննության արձանագրությունը, որից դարձյալ պարզվել է, որ Ս. Ջուլհակյանը դեպքից անմիջապես հետո ոչինչ չի հայտնել իրեն հրելու մասին:

Իսկ թե ինչո՞ւ է հետագա քննության ընթացքում Ս. Ջուլհակյանը «հիշել», որ վնասվածքը ստացել է Հովհաննիսյանի հրելու հետևանքով, իհարկե քննության խնդիրն էր: Մի բան, որ ինչպես արդեն երևում է, մեղմ ասած, այնքան էլ բարեխղճորեն չի կատարվել:

Բացի այդ, նախորդ դատական նիստում վկա Բաբկեն Հարությունյանը դատարանում պնդել է, որ դեպքի ընթացքում Հ. Հովհաննիսյանը Ս. Ջուլհակյանին չի հրել և, որ այդ մասին քննիչի ձեռքով գրած ցուցմունքում իր մտքերը խեղաթյուրված են: Եվ ահա պաշտպանի միջնորդությամբ հրապարակվել է նաև Բ. Հարությունյանի դեպքից հետո` իր ձեռքով տված բացատրությունը, որտեղ նա հստակ նշել է, որ Ս. Ջուլհակյանին ընդհանրապես որևէ մեկը չի հրել:

Պաշտպանական կողմը հիշեցրել է դատարանին, որ դեպքը տեսաձայնագրվել է`միջնորդելով գործին կցել տեսանյութը, որն անշուշտ կարող է վերջակետ դնել բոլոր հարցերին, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է առանց որևէ լուրջ փաստարկի:

Զարմանք և զայրույթ է առաջացրել պաշտպանի միջնորդությամբ հրապարակված Ս. Ջուլհակյանի ենթակայությամբ աշխատող 5-6 վկաների` քննիչի ձեռքով գրված ցուցմունքները, որոնցում բառ առ բառ, նույնությամբ կրկնվում են դեպքի վերաբերյալ Ս. Ջուլհակյանի ներկայացրած սցենարը:

Դատարանում հետազոտվել է նաև «Առավոտ» օրաթերթի մի հրապարակում, որտեղ ըստ էության Հ. Հովհաննիսյանը Ս. Ջուլհակյանին մեղադրում է իրեն զրպարտելու մեջ: Մինչդեռ պարզվում է, որ քննիչը քաղհանելով դրանից մեկ նախադասություն, արհեստականորեն այն օգտագործել է Հ. Հովհաննիսյանի դեմ որպես ապացույց:

Ի դեպ վերոհիշյալ փաստերի արդյունքում մեղադրանքի շինծու լինելու բացահայտումն ակնհայտորեն դուր չէր գալիս դատավոր Գ. Պողոսյանին, որը ստեղծված իրավիճակում`դուրս գալով կոռեկտության շրջանակներից, սկսել է վիրավորանք հասցնել Հովհաննիսյանին, լեզվակռվի մեջ մտել նրա հետ, փորձելով հունից հանել վերջինիս:

Բացահայտված այս խոսուն փաստերի վրա հղում կատարելով Հ. Հովհաննիսյանը շարունակում է պնդել, որ սա քաղաքական հալածանք է, պատվերով սարքած գործ, որի համար իր դեմ օգտագործում են Ս. Ջուլհակյանին, որի հետ ինքն ունի գույքային վիճելի խնդիր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում