Tuesday, 23 06 2026
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26

Իվանիշվիլին գլխավորում է օֆշորային ընկերությունների սեփականատերերի ցուցակը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին գլխավորում է օֆշորային ընկերությունների սեփականատերերի թարմ ցուցակը, որը հրապարակվել է հինգշաբթի: Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը «Օֆշորների գաղտնիքները» հերթական հոդվածում, որոնք պատրաստվում են Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) նյութերի հիման վրա: Ինչպես նշում է լրագրող Դևիդ Լին, ցուցակում տեղ են գտել գործիչներ Պակիստանից, Հնդկաստանից, Թայլանդից, Ինդոնեզիայից:

«Հիշատակված է նաև բրիտանացի Նեյլ Գեյթլին՝ ընկերության տնօրեն, որին անվանում են Իրանի վարչակարգի հովանավոր»,- ասվում է հոդվածում:

Լորդերի պալատի անդամ, լիբերալ-դեմոկրատ լորդ Օուքեշոթն արդեն հայտարարել է. «Ինչպե՞ս է Դևիդ Քեմերոնը զսպում ծիծաղը, երբ G8-ին կոչ է անում ստիպել մեծ բիզնեսին վճարել հարկերը: Չէ՞ որ մենք թույլ ենք տալիս բրիտանական Վիրջինյան կղզիներին օգտագործել բրիտանական օրենքները և Բրիտանիայի պաշտպանությունը՝ կեղտոտ փողերի միլիարդները լվանալու համար»:

Հոդվածում նշվում է, որ բրիտանական Վիրջինյան կղզիներում Բիձինա Իվանիշվիլին 2006-09 թթ. հաշվառված է որպես ընկերության տնօրեն, որը ղեկավարվում է Պանամայի գործակալի միջոցով և ակտիվ է մինչ օրս: Այնուհետև մեջբերվում է Իվանիշվիլիի մամլո քարտուղարի մեկնաբանությունները. «2011-2012թթ. հայտարարագրված ժամանակաշրջանում վարչապետ Իվանիշվիլին չի ունեցել սեփականատիրական իրավունք ընկերությունում (…), հետևաբար, պարտավորված չի եղել դրա մասին հաղորդել հայտարարագրում»:
Պարբերականը պնդում է նաև, որ Իրանի բեռների նավատորմը գործում է Tamalaris Consolidate d Ltd. օֆշորային ընկերության միջոցով, որը ստեղծվել է 2006թ. ռուսական ինկորպորատիվ գործակալության միջոցով: Ընկերության տնօրենն է բրիտանացի Նեյլ Գեյթլին: Հոդվածում նշվում է, որ 2011թ. ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ընկերությունը ներառել են «սև ցուցակ»-ի մեջ՝ որպես Իրանի պետական նավային ընկերության հովանավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում