Հայաստանը պետք է համահունչ քայլի տնտեսական ինտեգրման գործընթացներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Գագիկ Մինասյանի՝ ՀՀ-ի Մաքսային միությանը անդամակցելու դիտարկումներին: Նա նշեց, որ դեռևս հստակեցված չեն Եվրասիական միության կառուցակարգային մոդելները, ուստի դժվարանում է ասել, թե ինչ կարգավիճակով հնարավոր կլինի ՀՀ մասնակցությունը ՄՄ-ին:
«Ինտեգրման գործընթացներին պետք է համահունչ լինենք. դա մեր արտաքին տնտեսական և քաղաքական շահերից բխող հարց է, առավել ևս, որ դրանում կա անվտանգության բաղադրիչ»,- նկատեց Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն որոշակի գործընթացների արդյունքում կդառնա Մաքսային միության ոչ լիարժեք անդամ, ինչը կբխի և՛ ՀՀ, և՛ մյուս պետությունների շահերից:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի




































